Վերակենդանացման բաժանմունքներում քովիդով բուժվող հիվանդների 90%-ը ՍՏԱՑԵԼ Է ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԴԵՂԱՉԱՓ և ՉԻ ՍՏԱՑԵԼ ԵՐՐՈՐԴԸ. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը (Ալեքսանդր Բորիս դե Պֆեֆել Ջոնսոն), ով մասնագիտությամբ լրագրող է և 2019 թվականի հուլիսի 24-ին զբաղեցնում է այդ երկրի վարչապետի պաշտոնը, հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։

Ըստ Ջոնսոնի խոսքերի` Վերակենդանացման բաժանմունքներում քովիդով բուժվող հիվանդների 90%-ը ՍՏԱՑԵԼ Է ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԴԵՂԱՉԱՓ և ՉԻ ՍՏԱՑԵԼ ԵՐՐՈՐԴԸ։ Այս մասին տեղեկացնում է իտալական L’Unione Sarda պարբերականը։

«Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում քովիդով ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ ընդունված մարդկանց մինչև 90 տոկոսը չի ստացել երրորդ դեղաչափը»:

Նա հորդորել է անգլիացիներին Նոր Տարին տոնել պատվաստանյութի բուստեր դեղաչափով։

«Մենք ուսումնասիրում ենք տվյալները, և հաստատ կա վարակների թվի աճ՝ կապված Omicron շտամի հետ», — հավելել է  ԲոՋոն (ինչպես նրան անվանում են երկրում): «Մյուս կողմից մենք ունենք տվյալներ, որ Omicron-ը համեմատաբար մեղմ է ընթանում»։

Ստացվում է, որ ԱՀԿ-ի, տարբեր երկրների, այդ թվում նաև ՀՀ առողջապահության նախարարությունների հայտարարություններն այն մասին, թե իբր պատվաստված քաղաքացիները քովիդը ծանր չեն տանում և չեն ընկնում վերակենդանացման բաժանմունք, պարզապես ՄԻՖ Է։ Այդ մասին, փաստորեն, իր խոսքում հայտարարում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն