Վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ի մասնակցությամբ խոշորագույն զորավարժություններ Եվրոպայում

Էստոնիայում մեկնարկել է ԱՄՆ-ի զինուժի զորավարժությունը, որը համարվում է Եվրոպայի տարածքում վերջին 25 տարիների խոշորագույն զորաշարժը։ Այդ մասին տեղեկացնում է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը։

Զորավարժություններին մասնակցում են 2500 զինծառայող Էստոնիայից, 20 ինքնաթիռ և 25 ուղղաթիռ։ Երկրի կենտրոնական հրաձգարանում ԱՄՆ-ի հրետակոծության 41-րդ գումարտակը մարտական կրակոցներ է իրականացրել համազարկային համակարգերից։ Երեկոյան ԱՄՆ-ի 82-րդ օդազորէջքային դիվիզիայի համակազմն իջել է Նուրմսի օդանավակայանում։ Միջոցառմանը մասնակցում են զորէջքային համակազմի հարյուրավոր անդամներ։ Ռազմական ինքնաթիռները համալրված են ծանր զինտեխնիկայով։ Տեղեկացնենք, որ Եվրոպայում ԱՄՆ-ի մասնակցությամբ այս խոշորագույն զորավարժություններին մասնակցում է 16 երկրների 28 հազար զինծառայող։ Ճգնաժամի պայմաններում՝ Էստոնիայի պաշտպանությանը նպատակաուղղված ուսումնական վարժանքները կրում են «Արագ պատասխան» անունը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն