Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսային զրույցից հետո ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ։

Վաշինգտոնը որոշել է պատժել Մոսկվային` SolarWinds ընկերության ծրագրերի կիրառմամբ կիբեռհարձակումների համար` 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին խառնվելու և դեզինֆորմացիա տարածելու համար։
Բացի այդ, հայտարարվել է ամերիկացի զինվորականներին սպանելու նպատակով «աֆղանական թալիբներին կաշառելու փաստի» մասին` (Մոսկվան բազմիցս Վաշինգտոնի նման պնդումները անվանել է սուտ)։ Մոսկվան արդեն նախազգուշացրել է պատասխանի անխուսափելիության մասին:

Հատկանշական է, որ նոր պատժամիջոցների մասին հայտարարվել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցից բառացիորեն երկու օր անց,- գրում է Коммерсанть տելեգրամ ալիքը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն