Վրաստանի նախագահի պատվավոր հյուրերի Գրքում նախագահ Արմեն Սարգսյանը նկարել է Արարատ լեռը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով երեկ պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում, այսօր վերադարձավ Թբիլիսիից` այնտեղ որպես հուշ թողնելով իր նկարած նկարը։ Սարգսյանը` Վրաստանի նախագահի պատվավոր հյուրերի Գրքում, ջերմ ընդունելության համար իր գրառման տակ, նկարել է Արարատ լեռը։

Թռիչքից առաջ Հայաստանի նախագահը, լրագրողների հետ զրույցում ասալ է, որ Հայաստանը պետք է վարի էներգիայով լեցուն արտաքին քաղաքականություն: Առանց ղարաբաղյան հիմնախնդրի արդար լուծման հնարավոր չէ տարածաշրջանում հասնել կայունության և անվտանգության,- հավելել է նա։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն