Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները: Twitter- ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը:

«Հայաստան կատարած իմ այցի ընթացքում արդյունավետ բանակցություններ վարվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության նոր նախաձեռնությունը և Վրաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ միջնորդությունը` կայուն խաղաղության և զարգացման ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու համար տարածաշրջանում», — նշել է Գարիբաշվիլին:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն