Վրաստանի վարչապետը մայիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Վրաստանի վարչապետը մայիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։

Նա հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, ով Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիին կընդունի Զագուլբի պալատում։

Ծրագրված է նաև Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և ԱԺ խոսնակ Սահիբ Գաֆարովի հետ։

Գարիբաշվիլիին ադրբեջանական այցի ժամանակ կուղեկցի Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն