Վրաստանը վերացրեց հանրային վայրեր այցելելու համար «կանաչ անձնագիր» ներկայացնելու պահանջը:

‼Վրաստանը վերացրեց հանրային վայրեր այցելելու համար «կանաչ անձնագիր» ներկայացնելու պահանջը : Այսուհետ Վրաստանի տարածքում գտնվող քաղաքացիները հանրային վայրեր այցելելու համար ստիպված չեն լինի կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող QR կոդ ներկայացնել։ Վրաստանի իշխանությունները պահանջի վերացումը բացատրում են նրանով, որ պատվաստված լինելը չի ապահովագրում քաղաքացիներին «Օմիկրոն» շտամով վարակվելուց, բացի այդ էլ «կանաչ անձնագրեր» ներկայացնելու պահանջը մեծ վնաս է հասցրել բիզնեսին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն