«Ընտանիքի ամրությունը, պետության հզորության հիմքն է, սակայն, Ստամբուլյան կոնվենցիայի ներմուծմամբ, Հայաստանում ցանկանում են ապականել սա». մանկական հոգեբան

«Լիակատար և բազմակողմանի զարգացման համար, երեխան իր անհատականությամբ պետք է մեծանա ընտանեկան միջավայրում`երջանկության, սիրո և փոխըմբռնման մթնոլոտում։ Նա պիտի նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն և դաստիարակվի խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության և համերաշխության գաղափարներով,- Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ասում է մանկական հոգեբան Քրիստինե Մարտիրոսյանը և հավելում,- արժանապատիվ, լիարժեք դաստիարակության համար, երեխային անհրաժեշտ է ջերմ մթնոլորտ, ասել է թե՝ երեխայի մեջ ընտանիքը խրախուսում է այն որակները, որոնք հասարակության կողմից ընկալվում են որպես ճիշտ, և պատիժ է սահմանում՝ արդեն ամրագրած օրենքները խախտելու դեպքում։

Այլ ազգերի համեմատությամբ՝ Հայաստանում հայկական ավանդական ընտանեկան բարքերի պահպանումը, ըստ այդմ՝ ընտանիքի ամրությունը, պետության հզորության հիմքն է, սակայն, Ստամբուլյան կոնվենցիայի ներմուծմամբ, Հայաստանում սա ցանկանում են ապականել, ինչն իրականում հանդիսանում է երեխայի իրավունքների ոտնահարում` ազատություն-սանձարձակություն, բարոյականություն-այլասերվածություն, հանդուրժողականություն-ավանդական արժեքների ոտնահարում, սեռական ոտնձգություն։

Ընտանեկան միջավայրում է սկսվում երեխայի՝ որպես ապագա մարդու, քաղաքացու և անհատականություն ձևավորումը։ Գալիս է տարիքային մի փուլ, երբ երեխան ուսումն ու դաստիարակությունը, ընտանիքի հետ միասին, ստանում է նաև դպրոցում, որտեղ ձևավորվում և ամրապնդում են մարդու հիմնական բարոյական արժեքները, որոնք էլ՝ հետագայում դառնում են շրջապատի, միջավայրի, բնության նկատմամբ ճիշտ պահվածքի և հաղորդակցման հիմքերը»,- ասում է մանկական հոգեբան Քրիստինե Մարտիրոսյանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն