ՅՈՒՆԻՍԵՖ-ը Գազա է հասցրել 10 հազար չափաբաժին պատվաստանյութ՝ կորոնավիրուսի դեմ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների համար նախատեսված արտակարգ հիմնադրամը Գազա է հասցրել 12 հազար բեռնախցիկ՝ դեղորայքային ապրանքատեսականիով։ Բեռնախցիկները մասնավորապես պարունակել են դեղարկղիկներ, գլյուկոզայի լուծույթներ, հակաբիոտիկներ, այլ դեղորայք, ինչպես նաև կրակմարիչներ։

Բացի այդ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Գազայի երեխաներին հասցրել է Sinopharm արտադրության՝ 10 հազար չափաբաժին պատվաստանյութ՝ կորոնավիրուսի դեմ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Լյուսիա Էլմին հայտարարել է, թե իրենք անչափ երախտապարտ են, որ հրադադարը հաստատվեց, որովհետև մարդկային զոհերն ահռելի էին։ Դա ընտանիքներին ժամանակ կտա շունչ առնելու։ Միաժամանակ՝ անհրաժեշտ հումանիտար օգնություն հասցնելու հնարավորություն է ստեղծվել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն