Ժամանակավորապես չի վճավելու կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը. ՀայՓոստ

ՀայՓոստ ընկերությունը տեղեկացնում է, որ կառավարության կողմից բավարար գումար չի ստացել և այս ամիս բոլորին չի կարողանա թոշակ ու նպատս փոխանցել։ Հայտարարության մեջ ասվում է․«Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,

ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:
Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:
Հայցում ենք ձեր ներողամտությունը:
Շնորհակալություն ՀայՓոստն ընտրելու համար»։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն