Ժողովրդավարության օրվա առթիվ այլևս «ծուխ չեն հանի»

Այսօր ժողովրդավարության օրն է։ «Հայաստանում ընդամենը մի քանի տարի առաջ ժողովրդավարություն հասկացությունը հիմնականում դասագրքերում էր: Ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս՝ պարտադիր խոսվում էր «քաղաքական կամք»-ի բացակայությունից։

2018 թվականի հեղափոխությունը իշխանությունը «վերադարձրեց» ժողովրդին՝ մերժելով տրաֆարետային ժողովրդավարության կեղծ ձևակերպումները: Այսօր մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է՝ զուգակցված բոլորիս ջանքերով և մեծ համբերությամբ»: Ահա այսպես է օրվա կապակցությամբ շնորհավորել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Այն, որ իշանությունը տապալել է նաև ժողովրդավարության մասին պատերացումները, դրա մասին արդեն շատերն են հասցրել խոսել։

Պարոն Սիմոնյանը հավանաբար նկատի ունի իր բերած օրենքներով ժողովրդավարության արժևորումը։ Նա այն պատգամավորն էր, որ ԱԺ բերեց լրատվամիջոցների աշխատանքի և գովանզդի սահմանփակման մասին օրենքի նախագծերը, նրա հրամանով ԱԺ ժողովրդավար ծեծկռտուքները լուսաբանելը չոխընդոտելու համար նախատեսված օթյակից բռնությամբ դուրս են հանվում լրատվամիջոցների ներկայացուցիչները և այն։ Սրանց մասին սակայն շատ է խոսվել։

Իսկ ի՞նչ ժողովրդավար կադրային քաղաքականություն է վարում ՔՊ-ն։ Շուրջ 3,5 տարի է խոսվում է այս կամ պետական ինստիտուտի չկայացած լինելու մասին, կադրերի անորակ ու չպատրաստված լինելն էլ նշվում է, որպես ձախողման գլխավոր պատճառ։

Իսկ կադրեր կա՞ն։ Այս 3,5 տարիների ընթացում այնքան կարևոր պաշտոններ են թափուր մնացել, որոնք էլ գուցե բերում են համակարգերի կազմալուծման։ Օրինակ` 3 տարի է Երևանի պետական համալսարանը՝ մայր բուհ-ը ռեկտոր չունի։ Այստեղ մեկը մյուսի ետևից նշանակավում են ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ ԺՊ աշխատելու համար էլ մի շարք չափորոշիչներ են իջեցնում ու հավասարեցնում թեկնածուի «մակարդակին»։

Շուրջ 3 տարի է Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում՝ Իջևանում, ընտրություններ չեն կազմակերպվում, ԺՊ-ն էլ Նիկոլ Փաշինյանի քավորն է, ընտրության չգնալու պատճառն էլ այն է, որ քավորն այդքան ռեյտինգ չունի ու հնարավոր է պարտվի։

Իհարկե դեռևս ներքին կարգով, բայց կարելի է լուծարված համարել նաև Հանրային խորհուրդը, որն արդեն քանի ամիս է՝ նախագահ չունի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին չի նշանակում: Եվ այս ամենը նրա համար, որ ՀԽ-ում ընդդիմադիր հայացքներով մարդիկ են հավաքված ու նրանց գործունեությունը կարող է մի փոքր բարդացնել իշխանության անհոգ կյանքը:

Այս մամիններից բացի իշանությունն ուղիղ ազդեցություն ունի նաև դատական իշխանության վրա։ Ինքնակամ չհեռացողներին ինքն է հանում` նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելով։ Մի շարք օրենքի խախտումներով այդ պաշտոնում «տեղավորում է» յուրայիններին։ Օրինակ, ԲԴԽ նախագահի նկատմամբ հարուցում է քրեական գործ, դադարեցնում է լիազորությունները և նրա փոխարեն օրենքի խախտմամբ նշանակում է Ջհանգիրյանին, որ նշանակման օրենքով նախատեսված տարիքային շեմը վաղուց է հատել:

Շարունակելով օրենքի կոպտագույն խախտումներն` այս իշխանությունը ԲԴԽ ղեկավարի ԺՊ է նշանակել նույն անձնավորությանը։ Միայն այն, որ Սահմանադրական դատարանում աշխատեն իր սրտի դատավորները, այս իշխանությունը մի քանի անգամ տապալեց Սահմանդրական կարգը և այլն։ Հիմա պատկերացրեք, որ նույն գործողություններն անեին «նախկինները», նրանց այդ արարքների համար «անարգանքի սյունին» կգամեի՞ք։ Դուք «ժողովրդավարություն» բառը դրոշակ դարձրած այսօր կաղաղակեիք ու «ծուխ կհանեիք»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն