Ժոզեֆ Բորելին հանձնարարել են հաշվետվություն կազմել Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունների մասին

Եվրամիության 27 երկների ղեկավարներ դիմել են հանրակցության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելին` հունիսին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի համար Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունների մասին հաշվետվություն կազմելու համար։

— Եվրախորհուրդը հաստատել է հինգ սկզբունքներին իր հավատարմությունը, որոնցով Եվրամիությունը կառավարվում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում։ Նա հանձնարարել է Եվրահանձնաժողովին և Եվրամիության դիվանագիտության ղեկավարին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների տարբերակների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել՝ 5 սկզբունքներին համապատասխան,- ասվում է Եվրահանրակցության հայտարարությունում։

— Այդ հաշվետվության հիման վրա մենք կդիտարկենք մեր հարաբերություները հաջորդ Եվրախորհրդում,- պարզաբանել է Ֆոն դեր Լյաենը։ Բացի այդ՝ ԵՄ 27 երկրների ղեկավարները հայտարարել են Չեխիային աջակցելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Չեխիան 2014թ Վրբետիցեում զինպահեստի պայթյունի հետաքննության շրջանակում մեղադրում է Ռուսաստանին։ Եվրամիության ղեկավարների հայտարարությունը դատապարտել է Եվրամիության և այլ երկրների դեմ Ռուսաստանի քայքայիչ գործողությունները։ Միաժամանակ՝ Եվրամությունն իր միաբանությունն ու համերաշխությունն է հայտնել արևելյան գործընկերներին, ինչպես նաև Չեխիային։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյաենը ընդգծել է, որ Մոսկվան Բրյուսելի կարևոր առևտրական գործընկերն է՝ չնայած նրա ապակայունացնող գործունեությանը։

— Ռուսաստանը համարվում է մեր մեծ հարևանը, առևտրի և ներդրումների աղբյուրը, մենք ունենք երկարաձիգ ընդհանուր սահմաններ, Ռուսաստանը նաև համարվում է կարևոր միջազգային խաղացող՝ համընդհանուր սպառնալիքների, տարածաշրջանային հարցերի կարգավորման առումով,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն