Զինված հարձակում «Վրաստանի Բանկ»-ի մասնաճյուղի վրա. (տեսանյութ)

Այսօր Հավլաբարում (Վրաստան) տեղի է ունեցել զինված հարձակում «Վրաստանի Բանկ»-ի մասնաճյուղի վրա։ Զինված հարձակում է իրականացրել մեկ անձ, ով պատանդներ է վերցրել։

Շուրջ մեկ ժամ տևած օպերատիվ գործողությունների արդյունքում զինված հարձակում իրականացրած անձը վնասազերծվել ու ձերբակալվել է, պատանդներն ազատվել են, ոչ ոք չի տուժել։ Գործով սկսվել են քննչական գործողություններ։
Թե ինչ էր պահանջում հարձակում իրականացրած անձը, դեռևս հայտնի չէ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն