ԶԼՄ-ներ․ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ակտիվացնում են թալիբների դեմ հարձակումները

Միացյալ Նահանգները վերջին օրերին ակտիվացրել է Աֆղանստանում օդային հարձակումները «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ։ Այդ մասին իր էլեկտրոնային տարբերակում տեղեկացրել է The Washington Post թերթը։ Թերթը վկայաբերելով ԱՄՆ-ի անանուն պաշտոնական 2 անձանց՝ ճշտել է, որ նվազագույնս 4 հարված է հասցվել շաբաթվա ընթացքում, մասնավորապես՝ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։ Ռմբակոծվել է նաև Կանդահար նահանգը, որը համարվում է թալիբների հենակետը։Նույն աղբյուրները վկայում են , որ հարվածները հասցվել են աֆղանական անվտանգության ուժերի խնդրանքով՝կամ թալիբների դեմ բախման ընթացքում աջակցության նպատակով, կամ՝գրոհայինների ձեռքն ընկած զինամթերքի ոչնչացման համար՝ ներառյալ հրետանին, ռազմական տեխնիկան, ավտոմեքենաները և ռազմական այլ ունեցվածք։ WSJ հրատարակությունը, վկայաբերելով Աֆղանստանի զինուժի ներկայացուցչին, գրում է, որ խոսքը թալիբների դեմ ամերիկյան գործողությունների էական ընդլայնման մասին է՝ համեմատած վերջին ամիսների։ Հրապարակման մեջ նաև մեջբերվում է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիխուլլահ Մոջահեդի խոսքը, համաձայն որի՝ տեղի ունեցածը համարում է ԱՄՆ-ի՝թալիբների հետ ունեցած պայմանավորվածությունների խախտում, որը հղի է բացասական հետևանքներով։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն