«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Գիշերվանից ադրբեջանական զորքի խոշոր կուտակումներ են նկատվում ՀՀ սահմանների Տավուշի հատվածում, կոնկրետ` Իջևանի ուղղությամբ։
Կուտակված է թշնամու մեծ թվով մարդկային ուժ, թնդանոթներ, տարբեր տեսակի հարձակվողական զրահատեխնիկա։
Տավուշ են մեկնել ռուսական զորամիավորումները, որոնք տեղակայվել են սահմանի ողջ երկայնքով։
ՊՆ-ն հայտարարել է ՏԱԳՆԱՊ N1, ուժեր է կենտրոնացնում Տավուշի սահմանին։