Գերմանիայի կանցլերը վաղաժամկետ հեռանու՞մ է. ով կփոխարինի նրան

Օլաֆ Շոլցը կարող է վաղաժամկետ հեռանալ Գերմանիայի կանցլերի պաշտոնից 2024 թվականի սկզբին, գրում է Bild-ը։

Լրագրողների կարծիքով՝ Շոլցը կարող է 2024 թվականին վաղաժամկետ թոշակի անցնել, իսկ նրան կփոխարինի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, ով վերջերս գլխավորել է գերմանացի ամենահայտնի քաղաքական գործիչների վարկանիշը։

«Կանցլերի հրաժարականի պատճառը կարող է լինել նաև Wirecard-ի և նրա ղեկավար Յան Մարսալեկի հետ կապված 2020 թվականի սկանդալը (նա այժմ թաքնվում է Մոսկվայում): Այդ ժամանակ Շոլցն էր, ով ղեկավարում էր էկոնոմիկայի դաշնային նախարարությունը և «չնկատեց» Գերմանիայի պատմության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խարդախության ամենամեծ սխեման»,- ասվում է հոդվածում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն