Հյուսիսային Կորեան Ռուսաստանին 100,000 «կամավոր» է առաջարկել` Ուկրաինայի դեմ պատերազմի համար

Հյուսիսային Կորեան Ռուսաստանին առաջարկել է 100,000 «կամավորների»՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգնելու համար, հայտնում է ռուսական պետական ​​հեռուստատեսությունը։

«Տեղեկություններ կան, որ 100.000 հյուսիսկորեացի կամավորներ պատրաստ են գալ և մասնակցել հակամարտությանը», — ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է թոք-շոուի հաղորդավար Իգոր Կորոտչենկոն, հաղորդում է New York Post-ը:

Կորոտչենկոն նաև ակնարկել է այն լուրերը, թե Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի «շինարարներին» է հրավիրել՝ վերանորոգելու Ռուսաստանի կողմից ազատագրված Դոնբասը:

Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան հուլիսին տված հարցազրույցում ասել է. «Կորեացի շինարարները, որոնք բարձր որակավորում ունեն, պատրաստ են աշխատել ամենադժվար պայմաններում։ Նրանք շատ լուրջ դեր կունենան Դոնբասում ավերված ենթակառուցվածքների կառուցման գործում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն