Շվեդ ակտիվիստը Extinction Rebellion խմբի համախոհ անդամների հետ փորձել է փակել A12 մայրուղին՝ ի նշան հանածո վառելիքի սուբսիդավորման դեմ բողոքի:
Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է շաբաթ օրը՝ ապրիլի 6-ին Հաագայում բողոքի ակցիայի ժամանակ, որը կազմակերպել էր Extinction Rebellion շարժումը։ Ըստ AFP-ի՝ նրան և մի քանի այլ ցուցարարների նստեցրել են ավտոբուս: Ցույցը, որին միացել էր մոտ հարյուր ակտիվիստ, դեմ էր Նիդեռլանդների կառավարության` օգտակար հանածոների արդյունահանման համար սուբսիդիաներին, ինչպիսիք են նավթը, գազը և ածուխը։ Ցուցարարները փորձել են փակել Հաագայի գլխավոր մայրուղիներից մեկը՝ A12 մայրուղին, որը կապում է քաղաքը երկրի այլ խոշոր բնակավայրերի հետ։
Ակտիվիստները կոչ էին անում հանածո վառելիքի համար չտրամադրել սուբսիդավորումը։Վերջին ամիսներին ճանապարհը տասնյակ անգամ փակվել է ցուցարարների կողմից։ Extinction Rebellion-ի ակտիվիստները խոստացել են շարունակել բողոքի ցույցերը։ Նախորդ հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը ձերբակալվածներին տեղափոխել է քաղաքի մեկ այլ հատված, որտեղից հետո նրանց ազատ են արձակել, նշում է Reuters-ը։