Ֆրանսիան հրաժարվում է AstraZeneca պատվաստանյութից

Ֆրանսիան չի կիրառի AstraZeneca-ն կորոնավիրուսի նոր շտամների` դեմ իր նախապատվությունը տալով այլ արտադրողների։

— Մենք շարունակում ենք կիրառել այս պատվաստանյութը, քանի որ այն օգնում է մեզ դուրս գալ ճգնաժամից։ Սակայն այս համաճարակի նոր շտամների սպառնալիքներին պատասխանելու համար մեզ անհրաժեշտ են այլ պատվաստանյութեր,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ այդ մոտեցումն ավելի պրագմատիկ է։

Մակրոնն այս կերպ աջակցել է Եվրամիության՝ ավելի վաղ արված հայտարարությանն այն մասին, որ չի շարունակի պայմանագիրը 2021 թ երկրորդ կիսամյակի համար՝ AstraZeneca պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն