ԱՄՆ-ն դիտարկում է Սև ծովը որպես առանցքային ջրային տարածք՝ իր երկրի զինուժի մարտական գործողությունները ծավալելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի՝ մայիսի 10-ին, մասնակցում է ՆԱՏՕ-ի՝ արևելաեվրոպական անդամ-երկրների վիրտուալ գագաթնաժողովին, որի ընթացքում քննարկվելու են Սև ծովում և Մերձբալթիկայում դաշնակից երկրների փոխգործակցության հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է՝ հանդիպումը կայանում է << Բուխարեստյան իննյակի>> շրջանակում։ Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Սլովակիան, Հունգարիան և Բուլղարիան մասնակից մյուս երկրներն են։

Ավելի վաղ՝ամերիկացի բրիգադային գեներալ Քրիստոֆեր Նարրին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Սև ծովը որպես առանցքային ջրային տարածք՝ իր երկրի զինուժի մարտական գործողությունները ծավալելու համար։

Մինչ այդ՝ Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն կարծիք էր հայտնել, թե անվտանգությունն այդ տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության անբաժան մասն է։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն