Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցում կարևորվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը և վերջին միջադեպը հայ-ադրբեջանական սահմանում։

Խոսակցության ընթացքում Պուտինը շեշտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունների բոլոր կետերի հստակ կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես` կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հինգշաբթի` մայիսի 13-ին , ուշ երեկոյան, հայկական կողմի նախաձեռնությամբ։

Միաժամանակ՝ Կրեմլի պաշտոնական կայքէջում հաստատվում են ռուսական կողմի ակտիվ միջնորդական ջանքերը Երևանի և Բաքվի հետ՝ տարածաշրջանում կայունություն պահպանելու շահերից դրդված։

Փաշինյանը հայտնել է` պաշտոնապես ՀԱՊԿ-ին դիմելու որոշման մասին։

Այսօր` մայիսի 14-ին, ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ հայկական Սյունիքի տարածքում։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն