Իսրայելի երկրորդ քաղաքը՝ Թել Ավիվը, օրեր շարունակ հրթիռակոծության տակ է։ Կան զոհեր և վիրավորներ։ Շուրջ մեկ օր է Եգիսպտոսի պատվիրակությունը Թել Ավիվում է՝ հրադադարի հաստատման ջանքերի շրջանակներում Իսրայելի պաշտոնյաների հետ բանակցությունների համար։ Նախկինում Եգիպտոսը միջնորդական դեր է խաղացել կողմերի միջեւ, սակյան Եգիպտոսին չի հաջողվել համոզել դադարեցնել կրակը։
Անցած գիշեր Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին իր իսրայելցի գործընկեր Գաբի Աշկենազիի հետ հեռախոսազրույցում դատապարտել էր Իսրայելի հարձակումները պաղեստինյան տարածքների վրա: Նա նշել էր, որ երկու կողմերի համար էլ կարեւոր է խուսափել հակամարտության սրացումից։ Սակայն հակամարտությունը շարունակվում է։
Իսրայելում են բնակվում նաև օտար պետության քաղաքացիներ։ Հայաստանի ԱԳՆ-ն մշտական կապ մեջ է Իսրայելի հայոց պատրիարքարանի հետ, այս պահին վիրավորների և զոհերի թվում հայեր չկան։ Մեր հայրենակիցներից որևէ մեկը չի դիմել մեր երկիր վերադառնալու համար, եթե դիմի` վերադարձը կապահովվի: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը վստահեցում է՝ կապի մեջ են ամեն ժամ և ՀՀ ԱԳՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ցանկացած քաղաքացու։
Այսօր ևս Իսրայելում իրավիճակը շարունակել է լարված մնալ։
Pastark.am