Թուրքերի ամենամեծ խորամանկությունը, թե իբր պանթյուրքիզմ գոյություն չունի․ ռազմական փորձագետ

Ռուս զինվորական լրագրող Ալեքսանդր Խարչենկոն նախազգուշացնում է հետխորհրդային միջինասիական հանրապետություններին` թուրքական էքսպանսիայի մասին։ Եվ դա այն դեպքում, երբ կան ռուս քաղաքական գործիչներ, ովքեր հերքում են պանթյուրքիզմի գոյությունը։

— Թուրանն իր ողջ պատկերով գործարկվեց։ Ռեջեբ Թաիփ Էրդողանը Ղրղզստանի նախագահին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է միասին հանդես գալ Իսրայելի դեմ կամպանիայում։ Նա սիրաշահել է Ղրղզստանի նախագահին, թե կկամենար նրան տեսնել իր միջազգային նախաձեռնությունների կողքին, որպեսզի անհրաժեշտ դաս տա Իսրայելին, որը հարձակվում է Ալ Աքսա մզկիթի վրա, Գազայի և պաղեստինցիների դեմ։

Իհարկե, խոսքն առայժմ կրում է դիվանագիտական բնույթ, սակայն ուղղությունը բավական պարզ է։ Թուրքերը միջին Ասիայում սկզբում դպրոցներ և հիվանդանոցներ են կառուցում, ապա ընդլայնում են իրենց իրավասության սահմանները։ Այլ խոսքով՝ իրենց ազդեցության գոտին են մեծացնում։ Հարկ չէ մտածել, որ այդ ազդեցությունը սահմանափակվում է միայն հումանիտար ոլորտում։

Ի դեպ, Թուրքիայի հեղինակությունն իր գագաթնակետին է հասել հետխորհրդային հանրապետություններում։ Թուրքերի հաղթանակների մասին պատմությունները հեղեղվում են սոցիալական ցանցերում՝ նույնիսկ հեռուստասերիալների միջոցով։ Բավական է միայն աչքի տակով անցկացնել թուրք հայտնի բլոգերների մեկնաբանությունները։ Եվ ըստ որում` կա ռուսների հանդեպ ատելության միտում, քանի որ նրանք գրավել են այդ թուրքալեզու ժողովուրդներին։ Մի քանի տարի անց այս վտանգավոր միտումն իր դառնագին պտուղները կտա․ Թուրքիան զորավարժություններ կանցկացնի արդեն Հունաստանի առափնյա տարածքներում, Անկարայից կհնչեն դաժան կարգախոսներ, իսկ ռուսները ժողովուրդների` հերթապահ բնույթի բարեկամության կարգախոսներով հանդես կգան։ Խարչենկոյի եզրաբանմամբ՝ չարժե թերագնահատել նեոօսմանիզմը, և սա այն դեպքում, որ նրանք կհասնեն իրենց նպատակին ռուսների շահերի տիրույթում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն