Ավստրիայի իշխանությունները հայտարարել են, որ աջակցում են Իսրայելին։ Ավստրիայի կանցլերն ուրբաթ առավոտյան թվիթերյան իր էջում մի լուսանկար է տեղադրել՝ դաշնային գերատեսչության շենքի տանիքին Ավստրիայի, Իսրայելի և Եվրամիության դրոշների պատկերով՝ իբրև Իսրայելին համերաշխության դրսևորում` բարդահարույց այս ժամանակահատվածում։
Սեբաստիան Կուրցը Թվիթերի՝ իր Էջում գրել է, որ Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունները պետք է վճռականորեն դատապարտվեն։ Նա հավելել է, որ Ավստրիան Իսրայելի կողքին է այս դժվարին ժամանակներում։
Կանցլերի տեղադրած լուսանկարով և մեկնաբանությամբ իր թվիթերյան էջում կիսվել է Իսրայելում Ավստրիայի դեսպան Խաննա Լիկոն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր աջակցությունն էր հայտնել Պաղեստինին և խոստացել օգնել նրան այնպես, ինչպես Ադրբեջանին օգնեց` Արցախի Հանրապետության վրա հարձակման ժամանակ։