«ՍԼԱՎՄԵԴ» բժշկական կենտրոնը մի քանի օր է, ինչ զրկված է բժշկական գործունեության տասնյակ լիցենզիաներից: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ` մայիսի 11- հրամանով բշժկական կենտրոնին արգելվում է իրականացնել ինչպես հիվանադանոցային, այնպես էլ արտահիվանդանոցային գործունեության որոշ տեսակներ: Լիցենզիաները կվերականգնվեն բժշկական կենտրոնի կողմից թերությունները վերացնելուց հետո:
«Փաստարկ» լրատվականը հրապարակում է նախարարի 1607-Ա հրամանը՝ arlis համակարգի փակ բաժնից: