ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի վարչակազմը չի պատրաստվում սառեցնել պաղեստինցիների հումանիտար օգնությունը։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
-Հումանիտար համագորակցությունը անխոս շարունակվելու է,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Նա հավելել է, որ չի տիրապետում տեղեկատվությանը այն ծրագրի մասին, թե վարչակազմը կշարունակի լրացնող բաղադրիչներ ուղարկել Իսրայելին՝ «երկաթե գմբեթ» համակարգի համար։
— Մենք ռազմավարական համագործակցության ոլորտում կարևոր հարաբերություններ ունենք Իսրայելի հետ,- ընդգծել է Փսակին։