Հայաստանը բանակցում է Թուրքիայի հետ՝ ապրիլ 24-ին ընդառաջ բացել սահմանները. թուրքական մամուլ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով անդրադարձել է թուրքական մերձիշխանական թերթերից մեկի արած վտանգավոր բացահայտմանը։ Թուրքագետը գրում է. «Իմ կանխատեսում-զգուշացումները հաստատվեցին։ Այսօր Թուրքիայի մերձիշխանական «Sabah» օրաթերթը, հղում անելով իշխանական աղբյուրներին, ըստ էության փաստում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև այս պահին բանակցություններ կան։ Ըստ թերթի՝ Թուրքիայի նախագահի խորհրդական Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում, Ապրիլի 24-ին ընդառաջ հետևյալ ուղերձն է փոխանցել ԱՄՆ-ին. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք. «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»»: Ըստ էության, սա ևս մեկ անգամ հաստատում է նաև իմ այն կանխատեսումը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելու նախապայմաններ կան «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»,- գրում է թուրքագետը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն