Գազայում զոհվել է 227 մարդ, որոնցից՝ 64-ը երեխաներ են

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 138 դեմոկրատներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին, որում աղերսում են վճռական միջոցներ ձեռնարկել Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև Գազայում կրակը դադարեցնելու համար։ Այդ մասին մայիսի 20-ին տեղեկացրել է The Jerusalem Post հրատարակությունը։

«Բավական շատ մարդիկ են զոհվում և դեռ կզոհվեն՝ առանց ինչ-ինչ անհրաժեշտության, եթե ԱՄՆ-ն անհապաղ չգործի»,- հայտարարել են ԱՄՆ նախագահի կուսակից ընկերները։

Նրանք համառ պահանջ են ներկայացրել Սպիտակ տանը՝ ընդունել վճռական միջոցներ՝ բռնությունները դադարեցնելու համար և գլխավորել այդ ընթացակարգը։ Նամակի հեղինակային պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի անդամներ Դևիդ Փրայսը և Ջերալդ Քոննոլին։

Նախօրեին Նախագահ Ջո Բայդենը կոշտացրել է իր վերաբերմունքը՝ Գազայի հատվածում արյունահեղության համապատկերում։ Անցյալ չորեքշաբթի նա կրկին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և հայտարարել է, որ ակնկալում է բռնությունների էական դադարեցում` հաշտության ճանապարհին` հենց օրվա ընթացքում։

Վերջին տվյալների համաձայն՝ զինված հակամարտության ընթացքում Գազայում զոհվել է 227 մարդ, որոնցից՝ 64-ը երեխաներ են։ Իսկ Իսրայելում Գազայի հատվածից հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 12 մարդ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն