Ադրբեջանի Ջալիլաբադի շուկայում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ժամը 15:47-ին (GMT+4) Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության «112» թեժ գծին ահազանգ է ստացվել Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Գոյթեփե քաղաքի շուկայում բռնկված հրդեհի մասին։ Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով ԱԻՆ մամուլի ծառայությանը։

Ժամը 17:33-ին հայտարարվեց, որ ԱԻՆ պետական ​​հրշեջ ծառայության աշխատակիցների կողմից հրդեհը մարվել է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մի քանի հրշեջ մեքենա է ուղարկել նաև Արցախի Հանրապետության Լաչինի շրջանի Բերձոր քաղաք և Աղավնո գյուղ` բնակիչների կողմից այրվող տների հրդեհաշիջման նպատակով։

Փաստորեն ադրբեջանական իշխանության համար հայկական Աղավնոն թանկ է Գոյթեփեից։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն