Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն այսօր կրակ են բացել Խրամորթի մերձակայքում։ Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։
Վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար սադրանքներ է իրականացնում Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղի շրջակայքում։ Նրանք փորձում են խանգարել գյուղացիների խաղաղ կյանքին ու գյուղատնտեսական աշխատանքներին։
Այսօր առավոտյան նրանք կրկին դիմել են սադրանքի, ինտենսիվ կրակ են բացել հայկական կողմի ուղղությամբ, հայտնում է դատախազությունը։ Խաղաղապահների օպերատիվ միջամտության շնորհիվ իրավիճակը հանդարտվել է։