Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր սադրանքի նպատակով հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Հայաստանի Տավուշի մարզում

Փետրվարի 18-ին՝ կեսգիշերին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր սադրանքի նպատակով հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Հայաստանի Տավուշի մարզում տեղակայված հայկական բանակի դիրքերի ուղղությամբ։ Հայկական բանակի շարքերում անձնակազմի և տեխնիկայի կորուստներ չկան.

Այս պահին իրավիճակը կայուն է, իսկ օպերատիվ իրավիճակը գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն