«Ամերիկայից սիրով». ԱՄՆ-ն 85 մլրդ դոլարի զենք է թողել Աֆղանստանում, այդ թվում նաև աչքի սքանավորման համակարգեր

ԱՄՆ-ի զենքի և ռազմական տեխնիկայի ընդհանուր արժեքը, որը Թալիբանը ժառանգել է Աֆղանստանում իշխանության գալուց հետո, գնահատվում է 85 միլիարդ դոլար:

ԱՄՆ ռազմածովային ուժերի պահեստազորի մատակարարման կորպուսի լեյտենանտ և Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Բենքսը, ելույթ ունենալով Կոնգրեսում հայտարարել է, որ Աֆղանստանում մնացած հսկայական սարքավորումները և զենքը ներառում են 75,000 մեքենա, 200 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև 600,000 միավոր թեթև զինատեսակներ։

«Այսօր թալիբներն ավելի շատ Black Hawk ուղղաթիռ ունեն, քան աշխարհի երկրների ութսունհինգ տոկոսը»,- բողոքում է Բենքսը:

Նրա խոսքով ՝ թալիբները «ստացել են» գիշերային տեսողության սարքեր և ջերմային պատկերման համակարգեր, անձնական զրահաբաճկոններ և բժշկական նշանակության պարագաներ:

ԱՄՆ կառավարության և Աֆղանստանի միջև զենքի գործարքների պաշտոնական միջնորդ աշխատելու Բենքսի փորձը թույլ է տալիս այդքան վստահ խոսել լքված տեխնիկայի մասին:

«Ինձ և մյուսների համար դա անմիտ է, սակայն այժմ թալիբներն ունեն մատնահետքերի կենսաչափական սարքեր, աչքի սքանավորման համակարգեր և բոլոր աֆղանստանցիների տվյալները, ովքեր վերջին քսան տարիների ընթացքում մեր կողքին են եղել և օգնել են մեզ »,- ասել է կոնգրեսականը:

Նրա խոսքով՝ Պենտագոնը «դուրս է գրել» այս ունեցվածքը և չի նախատեսում վերադարձնել այն:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն