ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանության արժանացրեց արգելքը, որով Ղրիմը Ճանաչվում է որպես Ռուսաստանի մաս

People take part in celebrations for the first anniversary of the Crimean treaty signing in Sevastopol, March 18, 2015. Russia’s flag is flying across Crimea on the anniversary of what President Vladimir Putin calls the region’s historic “return home” after Russian troops seized control of it from Ukraine and the people backed annexation in a referendum. REUTERS/Maxim Shemetov (CRIMEA — Tags: ANNIVERSARY POLITICS) — RTR4TWUM

Մայիսի 19-ին Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ արտերկրի հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, որը ենթադրում է ամերիկյան վարչակազմի համար արգելք՝ Ղրիմը ռուսական ճանաչելու վերաբերյալ։

ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ՝ փաստաթուղթը միաձայն է ընդունվել։ Ըստ որում՝ փաստաթուղթը մատնացույց է անում․ « ԱՄՆ-ում ոչ մի դաշնային նախարարություն կամ գերատեսչություն չի կարող ձեռնարկել գործողություններ՝ ինչ-ինչ կերպ համագործակցելու այն գործընթացներին, համաձայն որոնց՝ Ղրիմը ռուսական ճանաչվի»։

«Ղրիմի բռնակցման վերաբերյալ փաստաթուղթը կենսական անհրաժեշտության նախաձեռնություն է, որն արգելում է Միացյալ Նահանգներին՝ իրականացնել ինչ-ինչ գործողություններ կամ ընդլայնել օգնությունը, որը նշանակեր ինքնիշխան Ղրիմի հանդեպ Ռուսաստանի հավակնությունների ճանաչում»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսը։

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմի մեջ 2014թ հանրաքվեից հետո, որով թերակղզու բնակիչները քվեարկեցին Ռուսատանի Դաշնությանը միանալու օգտին։ Չնայած այդ հանգամանքին՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն և դաշնակիցները հրաժարվում են ճանաչել քվեարկության արդյունքները։ Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ հանրաքվեն անցել է միջազգային կանոնների համաձայն և համարվում է լեգիտիմ։

Ավելի վաղ՝ Ղրիմի կառավարությունը հայտարարել է, թե ԱՄՆ-ի մշտական կոչերը՝ Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու և թերակղզու զավթման դադարեցման վերաբերյալ, երկրի բնակչության համար նվաստացուցիչ է։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն