Անկարայի դատախազությունը Ֆրանսիայից պահանջել է ազատազրկել Charlie Hebdo-ի 4 աշխատակիցների

Անկարայի դատախազությունը Ֆրանսիայից պահանջել է Charlie Hebdo երգիծական ամսագրի 4 աշխատակիցների, այդ թվում և գլխավոր խմբագրին, դատապարտել ազատազրկման 1-4 տարի ժամկետով` Թուրքիայի նախագահ Էրդողանի ծաղրանկարը տպագրելու համար՝ համարելով այն «անվայելուչ, վիրավորական և նվաստացուցիչ»:

Հիշեցնենք, որ Էրդողանի ծաղրանկարը «Charlie Hebdo» ամսագրի շապիկին հայտնվել էր 2020 թվականի հոկտեմբերին: Ավելի վաղ՝ 2015 թվականի հունվարի 7-ին, Փարիզում տեղի էր ունեցել մուսուլմանների ահաբեկչական գործողություն, երբ զինված խումբը մայրաքաղաքի կենտրոնում հարձակվել էր «Շառլի Էբդո» (Charlie Hebdo) երգիծական հանդեսի խմբագրատան վրա: Նրանք վրեժ լուծեցին խմբագրության աշխատակիցներից` Մոհամմադ մարգարեի ծաղրանկարը հրապարակելու համար: 12 մարդ զոհվեց, շատերը հաշմանդամ դարձան: Ահաբեկիչներն իրենց գործողությունը բացատրում էին՝ Մոհամմադ մարգարեի ծաղրանկարի հրապարակումը մուսուլմանների կրոնական զգացմունքների նկատմամաբ վիրավորանք որակելով:

 

 

https://www.mk.ru/politics/2021/03/27/ankara-potrebovala-tyuremnoe-zaklyuchenie-dlya-sotrudnikov-charlie-hebdo.html?fbclid=IwAR1MThm4wYgf7aW9-g5baHEpG9PyU6j_smMiwmK7UdwrHiWmSMOJ0HBORA4

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն