Աննա Հակոբյանը պատրաստվում է գաղտնի մեկնել ԱՄՆ, որտեղ հանդիպելու է հրեական ու սորոսական համայնքների հետ. նա նաև ամերիկյան անձնագիր է ստացել՝ ուրիշ անունով. Newspress.am

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մոտ օրերս պատրաստվում է մեկնել ԱՄՆ:

NEWSPRESS.amի տեղեկություններով՝ փորձ է արվում այդ այցը պահել հույժ գաղտնի:

Հատկանշական է, որ այնտեղ նախատեսված է Հակոբյանի այցը ոչ թե, ասենք, հայ համայնքի, այլ, ուշադրություն… հրեական, սիրիական ու սորոսական համայնքների հետ, որպեսզի տեղեկանա հետագա ծրագրերի մասին:

Դրանից զատ, newspress-ի աղբյուրը հայտնեց, որ Հակոբյանը ոչ միայն այնտեղ տուն է ձեռք բերել, այլ նաև Միացյալ Նահանգների քաղաքացիություն, սակայն այլ անուն-ազգանունով:

Քաղաքացիություն ստացել են նաև նրա երեխաները, սակայն առայժմ չի հաջողվել պարզել՝ իրե՞նց անուններով, թե՞ այլ:

Զարգացող իրադարձություններից կարելի է ենթադրել, որ Փաշինյանի ընտանիքը՝ գլխավորությամբ իբրև թե պատերազմ անցած «հրամանատար Էրատոյի», առնվազն պատրաստում է իր խաղաղ ու ապահով ապագան՝ հեռու Արցախից, Սյունիքից, Գեղարքունիքից և իրենց համար գլխացավանք դարձած Հայաստանից ընդհանրապես, որտեղ իրենց ֆիզիկական գոյությունն անվտանգ չեն համարում: Վկա՝ ընտանիքի բոլոր անդամների, այդ թվում՝ մինչև դպրոցահասակ դստեր՝ «ախրաննիկներով» շրջելը…

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն