Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի Պաստառը Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«ՀԱՅԱՍԱ» հասարակական կազմակերպությունն այսօր Երևանի բարձրահարկ շենքերից մեկի պատին փակցրել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարով պաստառ։

Կազմակերպության նախագահ Արթուր Վելիցյանը նշեց, որ հետագայում ծրագրվում է Երևանի թիվ 147 դպրոցի բակում կանգնեցնել նաև Ռոբերտ Աբաջյանի արձանը։

Մենք պետք է ճանաչենք մեր հերոսներին, դաստիարակենք մեր սերունդներին հայրենասիրական ոգով, հայրենիքի հանդեպ պարտքի զգացումով և ազատ հայրենիքում ապրելու ձգտումով, — նշեց նա։

Պաստառի փակցմանը ներկա են գտնվել Ռոբերտ Աբաջյանի հայրը, պապը և «ՀԱՅԱՍԱ» հասարակական կազմակերպության անդամները։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն