Արսեն Հարությունյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը մրցեց և 11:7 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի ընբիշ Արթուր Չեբորդաևի նկատմամբ:

Նախօրեին Հայաստանի հավաքականից Վազգեն Թևանյանը դարձել էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե, իսկ Մանվել Խնձրցյանը և Արման Ավագյան նվաճել էին բրոնզե մեդալներ:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն