Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357.5 կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում և քարաթափում: Այ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման ու քարաթափման հետևանքով մոտ 50 մետր երկարության և 6 մետր լայնության ճանապարհն ամբողջովին փակվել է, և երթեևկությունը դադարեցվել է։
Մեղրիի Ճանշինի աշխատակիցներն արդեն աշխատանքներ են կատարում` հատուկ տեխնիկայով ճանապարհը բացելու ուղղությամբ։
Տեղում նաև պարզվում է՝ արդյո՞ք նշված դեպքի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Ստուգվում է նաև, թե արդյո՞ք թափված քարերի տակ քաղաքացի կամ ավոտրանսպորտային միջոց կա, թե ոչ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի Մեղրիի Ճանշինը անհրաժեշտ աշխատանքները շարունակի։ Թափվել է մի քանի տոննա հող և քար։
Մանրամասները` սկզբնաղբյուրում։
Հետաքրքրական է, որ Սյունիքում լարված իրավիճակի ֆոնին, երբ ճանապարհների անխափան գործունեությունը կարևորագույն գործոններից մեկն է, վերոնշյալ տեղեկատվությունը բացակայում է ՀՀ ԱԻՆ և ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջերում։