Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրուցում հաստատեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը` նշելով, որ այս պահին խուզարկություն է ընթանում եւ անտեղ է Մեղրիի քաղաքապետի փաստաբանը:
«Մխիթար Զաքարյանն անձամբ տանը չէ, դժվարանում ենք ասել, թե ինչ են փորձում գտնել, բնականաբար սա այսօրվա իրադարձությունների եւ այդ իրադարձությունների վրա Նիկոլ Փաշինյանի հիստերիկ, իրեն վայել արձագանքի եւ առերեւույթ ապօրինի ցուցումների հետեւանք է: Ոչ մի նոր բան չկա, այդ տղաների վրա ինչ-որ շինծու գործեր են կարում, նույնիսկ գործ կարել չգիտեն: Կարծում եմ իրենք փնտրում են որեւէ բան, որը կարող է օրենքի դաշտ մտցնել այն ապօրինի հրամանը, որը իրենք ստացել են վարչապետից»,- ասաց նա:
Թողնել մեկնաբանություն