Այսօր` 24.03.2021-ին, ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովը դադարեցրեց Հայաստանում դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված և արդեն 6 ամիս գործող ռազմական դրությունը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: