Բլինքենի և Լավրովի հանդիպման նշանակությունը․ ամերիկագետ Գրիգորի Յարիգին

Ամերիկագետ Գրիգորի Յարիգինը ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը ծիսակարգային է համարել։

«Սա նշանակում է, որ կողմերը պատրաստակամություն են դրսևորում երկու երկրների նախագահների հանդիպման համար։ Դա լավ նշան է, որովհետև երկուստեք չկա միմյանցից պոկելու տրամաբանություն։ Նոր վարչակազմը դրսևորում է պատրաստակամություն և հարցերի լայն շրջանակի քննարկում Ռուսաստանի հետ։ Բայց իմ կարծիքով՝ առաջին հերթին կշեշտադրվեն երկկողմ խնդիրները»,- պարզաբանել է ամերիկագետը։ Եթե 2 երկրների նախագահների հանդիպումը կայանա՝ խոսքը կվերաբերի այն ոլորտներին, որտեղ կողմերը կարող են ընդհանուր համաձայնության գալ։

«Դա կիբերանվտանգությունն է, Արկտիկան, շրջակա միջավայրը, գլոբալ ռազմավարական անվտանգության ապահովումը»,-  եզրաբանել է Յարիգինը։

Տեղեկացնենք, որ մայիսի 20-ին գիշերը Իսլանդիայի մայրաքաղաքում հանդիպել են ռուս և ամերիկյան պատվիրակությունները՝ Լավրովի և Բլինքնենի գլխավորությամբ։

Լավրովի խոսքով՝ կայացած զրույցը օգտակար էր, և երկխոսությունը կառուցողական բնույթ է ունեցել։ Նա հավելել է, որ 2 երկրների հարաբերությունների կարգավորման հերթը նախագահներ Պուտինինն է և Բայդենինը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն