Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 5-ին, հայտարարվել է Բուքինգհեմյան պալատի կողմից։
«Նորին մեծությունը որոշել է կիսվել իր ախտորոշմամբ՝ կանխելու շահարկումները և հուսալով, որ դա կօգնի հասարակությանը հասկանալու բոլոր նրանց, ովքեր ամբողջ աշխարհում տառապում են քաղցկեղից», — ասել է Բուքինգհեմյան պալատը:
Թագավորի ներկայացուցիչները չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ տեսակի քաղցկեղ է նրա մոտ ախտորոշվել, սակայն ընդգծել են, որ դա շագանակագեղձի ուռուցք չէ։
Միապետը կհետաձգի իր հանրային պարտականությունները, բայց կշարունակի աշխատել կառավարական գործերի և պաշտոնական փաստաթղթերի հետ, ինչպես միշտ: Պալատի հաղորդագրության մեջ ասվում է, որ Չարլզը «պոզիտիվ է վերաբերվում իր բուժմանը և անհամբերությամբ սպասում է իր բոլոր հանրային պարտականություններին ամբողջությամբ վերադառնալուն»:
Հունվարի 29-ին Չարլզ III-ը դուրս է գրվել հիվանդանոցից՝ բուժման կուրս անցնելուց հետո։ Մեծ Բրիտանիայի թագավորի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել հունվարի 17-ին։