ԴԱԻՇ-ը (ИГИЛ) ստանձնել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

ԴԱԻՇ-ը (ИГИЛ) ստանձնել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը։

Վերջին տվյալներով՝ երկու պայթյունների հետեւանքով զոհվել է 84 մարդ, եւս 284-ը՝ վիրավորվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առնվազն երկու պայթյուն է որոտացել Իրանի Քերմանում ԻՀՊԿ գեներալ Սոլեյմանիի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Հաղորդվում է, որ գերեզմանատան մոտ տեղադրված ռումբերը ակտիվացվել ու պայթել են հեռահար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն