ԵՐԲ ԵՐԱԶՈՒՄ ՄԱՏԱՆԻ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ

Երազում մատանի տեսնելը հիմնականում դրական փոփոխությունների մասին է խոսում, սակայն այն կարող է լինել նաև բացասական երևույթների խորհրդանիշ։

«Փաստարկ» լրատվականի «Ժամանցային» բաժինը որոշակի պարբերականությամբ կներկայացնի երազում տեսած իրերի ու իրադարձությունների մեկնաբանությունը։

Երազում մատանի տեսնելը նշանակում է, որ իրական կյանքում Դուք նոր ու կարևոր ծանոթություններ կհաստատեք մարդկանց հետ, ովքեր Ձեր կյանքում լրջագույն փոփոխությունների պատճառ կռադնան։ Մատանին նաև բարեկեցության խորհրդանիշ է։

Զիգմունդ Ֆրոյդը կարծում էր, որ երազում վնասված մատանի տեսնելն իրական կյանքում վեճերի նշան է, ընդ որում վեճի պատճառը Դուք եք լինելու։

Կոտրված մատանին նշանակում է վեճեր եւ դժբախտություններ ամուսնական կյանքում, ինչպես նաեւ սիրահարների բաժանում:

Եթե երազում ոչ մի կերպ չեք կարողանում Ձեզ համար հարմար մատանի ընտրել, ապա իրական կյանքում Դուք ունեք խնդիրներ, որոնց լուծման ճանապարհը չեք կարողանում գտնել: Անհրաժեշտ է պարզապես միառժամանակ չմտածել այդ խնդիրների մասին և լուծումն ինքնաբերաբար ի հայտ կգա։ Եթե երազում Ձեր մատից մատանի է ընկնում, դա արդեն վատ նշան է, զգույշ եղեք:

Երբ երազում Ձեզ մի անծանոթ նվիրում է ամուսնական մատանի, ապա սպասեք Ձեր խնդիրների անսպասելի ու արագ լուծման։

Իսկ եթե երիտասարդ աղջիկն է երազում մատանի ստանում, ապա սիրեցյալի հետ կապված նրա անհանգստությունն արդեն անցյալում է, քանի որ այսուհետ սիրած էակն ամբողջովին կնվիրվի իր ընտրյալին:

Ինչ էլ տեսնեք Ձեր երազներում, հիշե՛ք, Դուք ապրում եք իրական կյանքում և բոլոր փոփոխությունները միմիայն Ձեր ձեռքերում են։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն