Եվս մեկ երկիր՝ Սաուդյան Արաբիան, միացել է BRICS ասոցիացիային։ Այս մասին հայտնում է Al Ekhbariya հեռուստաալիքը։
Այս հաղորդագրությունը հաստատում է Alarabiya.net պորտալը։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները BRICS-ն անվանել են օգտակար և կարևոր գործիք միջազգային տնտեսական համագործակցության բարելավման համար։
Ավելի վաղ Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին պաշտոնապես տեղեկացրել էր BRICS-ի անդամներին, որ իր երկիրը չի միանա ասոցիացիային։ Նրա խոսքով, երկիրը չի հրաժարվում երկկողմ կապերից և հավատարիմ է առևտրի ու ներդրումային հոսքերի ավելացմանը։