Ի պատասխան Իսրայելի և Պաղեստինի միջև նոր հակամարտության՝ Գերմանիայում մահմեդականները հակաիսրայելական աղմկալի բողոքի ցույցեր կազմակերպեցին։
Մասնավորապես՝ Գելզենկիրխենում մայիսի 12-ին ցուցարարները ջանացել են շարժվել քաղաքի կենտրոնում գտնվող սինագոգի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է DW-ն։ Հակասեմիտական կարգախոսներով ցուցարարները բախվել են քաղաքի ոստիկանության հետ։
Միևնույն ժամանակ Հաննովերում ոստիկանությունը կասեցրել է ցուցարարների գործողությունները, ովքեր խախտել են հակակարանտինային միջոցառումները. նրանցից շատերն առանց դիմակի էին։ Ցուցարարներից երկուսը ջանացել են այրել Իսրայելի դրոշը, սակայն ոստիկանները կանխել են նրանց գործողությունները։