Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ Ղրիմի Ջանկոյսկի շրջանում արկերի պայթյունից ավելի քան 20 բնակելի շենք է վնասվել։
«Հինգշաբթի ժամը 05:22-ին Ջանկոյսկի թաղամասում՝ Ռյումշինո գյուղի մոտ, մի քանի պայթյուն է որոտացել»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։
Նրա խոսքով՝ «22 տուն է վնասվել, ապակիներ են կոտրվել, տանիքը վնասվել է»։
Ակսյոնովը հայտնել է նաեւ, որ միջադեպի հետեւանքով «ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել»։