Իսրայելի ռազմական կամպանիան ՀԱՄԱՍ-ի դեմ կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Այս հայտարարությամբ մայիսի 14-ին հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը զորակոչել է 9000 զինվորների՝ կանխատեսվող ցամաքային գործողությունների համար։
-Մենք շատ բարձր գին ենք պահանջում ՀԱՄԱՍ-ից և այլ ահաբեկչական կազմակերպություններից։ Այս գործողությունները կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության և խաղաղության համար,- ընդգծել է Նեթանյահուն։”