Հայաստանի Հանրապետության զորախումբը ժամանել է Կազան

Հայաստանի Հանրապետության զորախումբը ժամանել է Կազան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2021» համատեղ զորավարժությանը։

Կազան Էքսպո համալիրում Հայաստանի ներկայացուցիչներին հանդիսավորությամբ դիմավորել են Կենտրոնական ռազմական օկրուգի զինծառայողները։ Հյուրերին ավանդաբար հյուրասիրել են աղ ու հացով։ Զինվորական կոնտինգենտի տրամադրությունը բարձրացրել է նաև Կազանի կայազորի միավորված զինվորական փողային նվագախումբը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն