Հայկական կողմն ունի երկու թեթև վիրավոր, իսկ Ադրբեջանը` մեկ զոհ։

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր միանգամից երկու հայտարարություն է տարածել, որոնցում հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ լարվածության և փոխհրաձգության մասին։

Հայտարարությունների մեջ մասնավորապես նշվում է, որ

«Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող»։

Միաժամանակ, «Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ վերջին օրերին թշնամի Ադրբեջանը ՀՀ սահմանների մոտ արագորեն ավելացնում է իր զորքի քանակը։ ՀՀ ՊՆ նշված փոխհրաձգությունը տեղի է ունեցել ոչ միայն այսօր, այլև երեկ։

Ընդ որում, երեկ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ զոհ։

Այս պահին փոխհրաձգությունը դադարել է, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Տեղեկատվությունը լրացվում է։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն